Միջազգային 

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են հրադադարի հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի խոսնակին:

Երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հնարավորությունը:

Պուտինը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ռուսաստանցի լրագրողի մահվան դեպքերի առիթով, կարևորել ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության ապահովումը:

Պորոշենկոն իր հերթին ցավակցություն է հայտնել նույն լրագրողների մահվան առիթով, նրա հրահանգով համապատասխան հետաքննություն է անցկացվելու:

Նույն շարքից