Միջազգային 

Սերգեյ Լավրովը Բաքվում հերքել է բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է ԵՏՄ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանըհայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունը հիմնախնդրի հետ որևէ առնչություն չունի: «ԵՏՄ-ն հիմնել են Ռուաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Շուտով դրան կմիանա նաև Հայաստանը: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել միջազգային մակարդակով ճանաչված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

 Սերգեյ Լավրովը Բաքվում հերքել է բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է Եվրասիական տնտեսական միություն: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: «Ադրբեջանին որևէ ֆորմալ կամ պաշտոնական առաջարկ Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ չի արվել»,- Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը: Միաժամանակ նա ընդգծել է, որ իրենք դրական են նայում Ադրբեջանի կամ էլ որևէ այլ երկրի` ԵՏՄ մտնելու փաստին` հավելելով, որ կառույցը բաց է Ռուսաստանի բոլոր գործընկերների համար:

Նույն շարքից