Միջազգային 

Յանուկովիչի օֆշորային հաշիվներում արգելափակվել է 1,34 մլրդ դոլար

Ուկրաինայի Ֆինանսական վերահսկողության պետական դեպարտամենտը բացահայտել է Կիպրոսում, Պանամայում, Մեծ Բրիտանիայում, Բելիզում, Սեյշելներում գրանցված 42 ընկերություններ, որոնք անմիջականորեն կապված են Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի հետ, իսկ նրանցից 19-ի հաշիվներում արգելափակված են 1,34 միլիարդ դոլար գումարի միջոցներ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:  

 

«Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Կիպրոսի և Պանամայի ֆինանսական հետախուզությունների հետ մեկտեղ մենք բացահայտել ենք բոլոր վերոհիշյալ օֆշորային ընկերությունները և պարզել ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այն անձանց բոլոր ազգանունները, որոնք նրանց կողմից լիազորված են կառավարելու այդ ընկերություններն ու միջոցները»,- ասել Է վարչապետը՝ հունիսի 18-ին Կիևում ելույթ ունենալով կառավարության նիստում:  

 

Նա Գլխավոր դատախազությանը, Անվտանգության ծառայությանը և պետական մյուս մարմիններին հանձնարարել Է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի այդ կալանադրված միջոցները վերադարձվեն Ուկրաինայի պետական բյուջե, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից