Տնտեսություն 

Microsoft Corporation-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

Microsoft Corporation-ի բաժնետոմսերն այսօր կտրուկ թանկացել են, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը:

Որպեսզի Microsoft Corporation-ի շուկայական արժեքը գերազանցեր 1 տրիլիոնը, պետք է բաժնետոմսերի գինը հասներ առնվազն 130,5 դոլարի, սակայն այն Երևանի ժամանակով ժամը 18:00-ին հասել է 130,08 դոլարի:

Ավելի վաղ 1 տրիլիոնի շեմը հաղթահարել էր միայն երկու ընկերություն՝ Apple Inc-ը և Amazon-ը: Ընդ որում, երկրորդ ընկերությունը, որի սեփականատերն աշխարհի ամենահարուստ մարդն է, շատ կարճ ժամանակ է բարձունքում մնացել:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից