Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ուկրաինական բանակի ուժային գործողության սկսվելու պահից ի վեր զոհվել Է 356 մարդ: Այս մասին հայտնել Է Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցչության ղեկավար Ջանի Մագազենին՝ ներկայացնելով Ուկրաինայում Վարչության մոնիթորինգային պատվիրակության զեկույցը:
Նրա խոսքով՝ այս թվերը ներառում են ինչպես պաշտոնական տվյալներն, այնպես Էլ այն տեղեկատվությունը, որը պատվիրակության աշխատակիցները հավաքել են տեղերում:
«Մեր զեկույցում մենք հայտնում ենք 356 զոհվածների մասին, որոնցից 257-ը բնակիչներ են, ներառյալ 14 երեխաներ, ևս 11-ը զոհվել են Մարիուպոլում, երկուսը՝ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ զոհվեցին «Դոնբասի ջուր» ընկերության» աշխատակիցներ, և 86 զինվորականներ, ներառյալ Իլ-76 խփված փոխադրական ինքնաթիռում եղած զինվորականները»,- ճշտել Է Մագազենին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: