Միջազգային 

Վրաստանում տեղական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի վերջին. ԿԸՀ

Վրաստանում մի շարք քաղաքների քաղաքապետերի և շրջանային վարչակազմերի ղեկավարների ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մինչև հուլիսի վերջը: Այդ մասին հայտարարել Է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Թամարա Ժվանիան:

 

Հունիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային ու քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ընտրությունները, ինչպես նաև երկրի պատմության մեջ առաջին անգամ՝ 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ուղղակի ընտրությունները: Բացի այդ, առաջին անգամ ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքապետը, այլև Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները: 

 

Նույն շարքից