Միջազգային 

Ամերիկյան կործանիչները հետախուզական թռիչքներ են սկսել Իրաքի տարածքում

Ամերիկյան ռազմաօդային ուժերի օդանավերը հետախուզական թռիչքներ են սկսել իրականացնել Իրաքի տարածքում, որը վերջին օրերին իսլամիստների հարձակումների զոհն է դարձել, հայտնում է kommersant.ru-ն։

 

F-18 կործանիչները Պարսից ծոցում գտնվող «Ջորջ Բուշ» ռազմանավից են սկսել իրենց թռիչքները:

 

Պենտագոնում ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ այդ թռիչքների նպատակներից մեկն է ցուցադրել ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ միջամտել Իրաքում տիրող իրադրությանը:

 

Սակայն ամերիկյան հրամանատարությունն ընդգծել է, որ «կարևոր է ոչ միայն տեսնելը, այլև տեսնված լինելը»:

Նույն շարքից