Սպորտ 

Ավիավթարի արդյունքում մահացած ֆուտբոլիստի հայրը մահացել է՝ չդիմանալով որդու կորստին

3 ամիս առաջ ավիավթարի արդյունքում, մահացած ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հայրը մահացել է: Այս մասին հայտնում է La Nación-ը: 58-ամյա Օրասիո Սալան մահացել է Արգենտինայում գտնվող իր տանը: Ֆուտբոլիստի հայրը չի կարողացել դիմանալ 28-ամյա որդու կորստին:

Հիշեցնենք, որ Սալայի ինքնաթիռը վթարի ենթարկվեց հունվարի 22-ին, սակայն նրա մարմինը հայտնաբերվեց միայն փետրվարի 3-ին:

 

 

Նույն շարքից