ՀԾԿՀ ղեկավարը չգիտի, թե որքան մարդ է կրճատվելու «Գազպրոմում», սակայն նշում է, որ այս պահին խոսվում է շուրջ 500-1000 աշխատակցի մասին: Այս մասին Գարեգին Բաղրամյանը խոսել է լրագրողների հետ զրույցում:
Թե ինչպես դա կազդի գազի սակագնի վրա, Բաղրամյանը չի կարող ասել: Նրա խոսքերով, դա պարզ կլինի վերջնական վերլուծությունների արդյունքում: Ընդ որում, սա գնի վրա ազդող գործոններից միայն մեկն է. «Եթե կոնկրետ ասեմ, թե 1000 աշխատողի կրճատումն ինչի կբերի, կարող ենք ուղղակի միջին աշխատավարձով բազմապատկել և ասել որ այսքանի կրճատում կլինի: Բայց այդ ամեն ինչը պետք է կոմպլեքսի մեջ նայել»:
Բաղրամյանը նաև նշել է, որ կրճատումները միանգամից չեն լինելու և կրճատվելու են այն աշխատողները, որոնք ամաբողջությամբ ծանրաբեռնված չեն և չեն ստեղծում արդյունք: