Միջազգային 

Դավութօղլուն Իրաքից պահանջել է ուժեղացնել Բաղդադում Թուրքիայի դեսպանության անվտանգությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօլղուն պահանջել է իրաքյան իշխանություններից հավելյալ պաշտպանություն հատկացնել Բաղդադում Թուրքիայի գլխավոր դեսպանությանը: Այս մասին Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնխարարների նիստի շրջանակում Դավութօղլուն հայտնել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիին:

 

 

Դավութօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 18-ին Բասրայից Քուվեյթ տեղափոխված թուրքական հյուպատոսարանի աշխատակիցներից տասն արդեն վերադարձել են Թուրքիա, իսկ գլխավոր հյուպատոսը և նրա հետ ևս մի քանի մարդ մնացել են Քուվեյթում` հետագայում Բասրայի հյուպատոսարանը վերաբացելու նպատակով: Դավութօղլուն հիշեցրել է, որ Իրաքի 15 շրջաններում բնակվում են 3-4 հազար Թուրքիայի քաղաքացիներ: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում «Թուրքական ավիաուղիներ»-ը, որը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Իրաք, կարող է հավելյալ երթուղիներ բացել:

 

Նույն շարքից