ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու գաղափարից և հիշեցնում Է, որ դաշինքի կազմում նոր երկրներ ընդունելը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չԷ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հունիսի 19-ին Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտում ունեցած ելույթից հետո պատասխանելով հարցերին, նշել Է, թե Ուկրաինայի իրադարձությունները, որոնք փաստորեն հանգեցրել են Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունների կասեցման, անդառնալի խնդիր չեն:
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները տագնապի ազդանշան են դարձել: Այո, մենք պետք Է բարձրացնենք պատրաստությունը, փոխենք սպառնալիքները գնահատելու սկզբունքները, հաշվի առնենք նոր մարտահրավերները, կատարելագործենք հետախուզությունը: Սակայն այն հարաբերությունները, որոնք մենք հաստատել ենք Ռուսաստանի հետ, բացառիկ են. գործում Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, անցկացվել են համատեղ գագաթնաժողովներ: Մենք ՆԱՏՕ-ի կազմ նոր անդամներ չպետք Է ընդունենք ի հակակշիռ Ռուսաստանի ագրեսիայի, ընդհակառակը, մենք պետք Է ՌԴ-ին ներգրավենք երկխոսության և գործընկերության մեջ»,-ասել Է Ռասմուսենը, հիշեցնելով, որ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների բարձրակետը եղել Է 2010 թվականին:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, բոլոր երկրներն ինքնորոշվելու իրավունք ունեն, և եթե որևԷ երկիր ցանկանում Է «ներդրում ունենալ եվրոպական անվտանգության մեջ», ապա ՆԱՏՕ-ն նրան չի մերժում:
«ՆԱՏՕ-ն բաց դռների քաղաքականություն Է վարում: Մենք ցանկացած եվրոպական երկրի իրավունք ենք տալիս իր ավանդը ներդնել եվրոպական անվտանգության ամրապնդման գործում, յուրաքանչյուր երկիր կարող Է հրավիրվել՝ անդամագրվելու դաշինքին: ՆԱՏՕ-ի անդամների թվաքանակի աճը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չԷ, դա համապատասխանում Է նաև հենց Ռուսաստանի շահերին»,-ասել Է գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: