Միջազգային 

Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-21-ին Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ընթացքում կքննարկի Սիրիայի և Իրաքի իրադրությունը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 

 

«Վաղը և մյուս օրը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հրավերով կգտնվի Ջիդդայում: Բանակցություններ կանցկացվեն սաուդյան ղեկավարության ներկայացուցիչների հետ: Առաջիկա շփումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային օրակագի առավել թեժ թեմաները. խոսքը ե՛ւ Սիրիայի, ե՛ւ այդ երկրի շուրջ ստեղծված իրադրության, ե՛ւ Իրաքի իրադրության մասին Է»,- ասել Է ռուս դիվանագետը հունիսի 19-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից