Ուկրաինայի արևելքում ստեղծված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ հանրապետության նախագահի ծրագիրը կհրապարակվի ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Վաղը կկայանա նախագահի խաղաղության ծրագրի հրապարակումը»,-ասել է պետության ղեկավարը: