Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ իր երկիրը ջանքեր է գործադրում, որպեսզի Ուկրաինայի հարավում ևս սկսվի ազգային երկխոսություն, սակայն դա դեռևս իրականանալի չէ: «Մենք փորձում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավորություն լինի իրականացնել խաղաղ երկխոսություն ոչ միայն Կիևում, այլև այնտեղ, որտեղ հակամարտություն է: Բայց դեռևս հեռու ենք դրանից»,- Ավստրիայի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Շտայնմայերը:
Ավելի վաղ Կիևում ազգային երկխոսության ծրագրի իրականացման ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ, Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ռուդոլֆ Իշինգերը: