Տնտեսություն 

ԱԺ խոսնակը՝ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պահվածքի մասին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի վարքի մասին, ով հրաժարվել էր ներկայացնել իր միլիոնների աղբյուրը, ասաց, որ վերջինս սխալ ձևակերպում է արել. «Նա լավ տեղյակ չէ, որ հաշվետու է, պետք է շուտափույթ կերպով շտկի իր սխալը: Պետք է ասել, որ դա քաղաքական պաշտոն չէ, բայց ամեն դեպքում նա պետք է հաշվետու լինի»:

Հիշեցնենք՝ ավելի ուշ Քյարամյանը հայտարարել էր, որ իր 32 միլիոնի զգալի մասը նվիրել է քեռին:

 

Նույն շարքից