Միջազգային 

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը կմերկնարկի հուլիսի 2-ին

Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունների հերթական փուլը «կարող Է հուլիսի 2-ին մեկնարկել Վիեննայում»:

 

«Մինչև (Իսլամական Հանրապետության և «վեցնյակի») միջանկյալ համաձայնագրի ժամկետի լրանալը մնում Է ուղիղ մեկ ամիս,-գործակալությանն ասել Է զրուցակիցը:-Առաջընթաց ենք ակնկալում ապագա համապարփակ համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացում»:

 

Կողմերը հույս ունեն մինչև հուլիսի 20-ը հասցնել համաձայնեցնել համապարփակ փաստաթուղթը, որը պետք Է երաշխավորի Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:

 

Վիեննայի բանակցությունների հինգերորդ փուլի եզրափակիչ օրը հունիսի 20-ին  սկսվել Է Իրանի և «վեցյակի» փորձագետների կոնսուլտացիաներով:

 

Պլանավորվում Է, որ փորձագիտական հանդիպումից հետո բանակցությունների սեղանի շուրջ կրկին կնստեն եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, որը համակարգում Է «վեցյակի» գործունեությունը, և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:

 

Նախօրյակին կողմերին հաջողվել է փոքր-ինչ առաջ շարժվել բանակցություններում: Ինչպես լրագրողներին հայտնել է Զարիֆը, համաձայնագիրը, որը կոչված է փակել «իրանական միջուկային դոսյեն», վերջապես անվանում է ստացել: Ինչպես հայտնել է արևմտյան պատվիրակություններից մեկի մի աղբյուր, նախկինի պես հիմնական վիճահարույց հարցերը մնում են Իրանի հարստացուցիչ ծրագրի ծավալը, այդ թվում՝ ցենտրիֆուգների թվաքանակն ու որակը, Արաքի միջուկային ռեակտորի պարամետրերը և Թեհրանի նկատմամբ գործող տնտեսական պատժամիջոցների վերացման տեմպերը:

 

Նույն շարքից