Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդները պարզել են, որ մայիսի երկուսին Օդեսայի Արհմիությունների շենքում բռնկված հրդեհի հետևում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները, նրանք ապացույցներ են գտել, որ Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունները կատարվում են հենց Ռուսաստանի ձեռքով:
ՄԱԿ-ի դիտորդների նեկայացրած զեկույցում կոնկրետ անուններ նշված չեն եղել, սակայն ընդհանուր տեքստից պարզ է դարձել, որ նրանք Օդեսայում տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրում են ռուսներին:
Հիշեցնենք,որ մայիսի երկուսին Օդեսայում զոհվել էր 48 մարդ, իսկ 247 մարդ ծանր վիրավորվել էին:
Անվտանգության խորհրդի նիստը պետք է կայանար երեկ երեկոյան,սակայն պարզվել է, որ ռուսական կողմը չի հասցրել պատրաստել ԵԱՀԿ ներկայացուցիչների պատասխան -զեկույցը: