Սպորտ 

Ինչպես են կատալոնացիներն իրենց երեխաների հետ տոնում չեմպիոնությունը /տեսանյութ/

Ապրիլի 27-ին կատալոնական «Բարսելոնան» Լեոնել Մեսսիի գոլի շնորհիվ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն:

Սա կատալոնական գրանդի 26-րդ չեմպիոննությունն է Լա Լիգայում և 8-րդը վերջին 11 տարում:

«Բարսելոնան», որն այս տարի հնարավորություն ունի իր պատմության ընթացքում երրորդ անգամ տրեբլ ձևակերպելու, Իսպանիայի չեմպիոն է դառնում 2-րդ տարին անընդմեջ:

Հավելենք, որ սա Իսպանիայի 10-ակի չեմպիոն Լեոնել Մեսսիի առաջին չեմպիոնությունն էր Լա Լիգայում ավագի կարգավիճակով, իսկ «Բարսելոնան» առաջին թիմն է Իսպանիայում, որը չեմպիոն է հռչակվում արդեն ապրիլին:

Նույն շարքից