Միջազգային 

Ռուսաստանը պետք է երեք պայման կատարի Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն նշել Է այն երեք պայմանները, որոնք Ռուսաստանը պետք Է կատարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

 

«Դրանք են՝ երկրի ապաօկուպացումը, հրաժարումը (Աբխազիայի և Հարավային Օսիայի) անկախության  ճանաչումից և հրադադարի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի կատարումը»,-ասել Է Փանջիկիձեն հունիսի 20-ին Թբիլիսիում լրագրողների հետ կայացած հանդիպմանը: 

 

Հունիսի 19-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել Էր, թե «Ռուսաստանը որոշում չի ընդունել 2008 թվականի օգոստոսին դրանց (դիվանագիտական հարաբերությունների) խզման մասին, ուստի Ռուսաստանը չԷ, որ պետք Է մտածի դրանց վերականգման պաշտոնական կողմի մասին»: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ պետք Է ամեն ինչ անել՝ «վերականգնելու այն բարի ավանդույթները, որոնք մշտապես եղել են  Վրաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև»: 

 

Ինչպես հայտարարել Է Փանջիկիձեն, Ռուսաստանի հետ երկխոսության ոչ մի ձևաչափով, ներառյալ Ժնևյան բանակցությունները և երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց չի քննարկվել:  

 

Ժնևի բանակցությունները 2008 թվականի հոկտեմբերից անցկացվում են այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ձեռք են բերվել ԵՄ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջնորդությամբ: Ժնևի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական և հարավօսական կողմերի ներկայացուցիչները:

 

Նույն շարքից