Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման առաջիկա օրերին պլանավորում են քննարկել ուկրաինական թեման, Իրաքի և Սիրիայի իրադրությունը: Այդ մասին հունիսի 20-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
«Առաջիկա օրերին պլանավորվում Է անցկացնել Օբամայի հետ Պուտինի հեռախոսազրույցը՝ շեշտը դնելով ուկրաինական թեմայի վրա, կքննարկվեն Իրաքի և Սիրիայի իրադրությունը»,-ասել Է Ուշակովը:
«Օբաման և Պուտինը շփվել են Նորմանդիայում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ, և նրանք երկու անգամ խոսել են այդ միջոցառումների ընթացքում, պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ նախագահները կունենան նաև հեռախոսազրույց, և այժմ այդ պայմանավորվածությունն իրականացվում Է»,- հավելել Է Ուշակովը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հունիսի 19-ի եցեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքի իրադրությունը: Պուտինը կարևորել է կրակի դադարեցումը Ուկրաինայի հարավ-արևելքի կոնֆլիկտային գոտիներում՝ հակամարտության կենսունակ կարգավորման հասնելու նպատակով:
Հունիսի 19-ին ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: