Տնտեսություն 

Սուրեն Պապիկյանն այցելել է Արարատի մարզում գործող մի շարք ձկնաբուծարաններ /Լուսանկարներ/

«Այսօր աշխատանքային այցով Արարատի մարզում էի։ Համայքներում կուտակված մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպում անցկացրեցինք Ուրցաձոր, Արարատ, Այգավան, Վանաշեն, Եղեգնավան, Նարեկ, Այգեստան, Նորաշեն, Ռանչպար, Ղուկասավան, Նոր Խարբերդ, Հայանիստ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Այնուհետև այցելեցինք մարզում գործող մի քանի ձկնաբուծարաններ, շրջայցի ընթացքում հետաքրքրվեցինք դրանց գործունեությամբ, ու, մասնավորապես, ստորգետնյա ջրօգտագործման ծավալներով։

Ծանոթացանք նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդրի լուծման ուղղված ծրագրին։ Դրա իրականացման արդյունքում մի շարք ձկնաբուծարաններում ներդրված տեխնոլոգիաները, թույլ են տալիս օգտագործված ջուրը ֆիլտրացիայից հետո ուղղել ոռոգելի դաշտեր՝ այդպիսով ապահովելով մարզի հողատարածքների անխափան ոռոգումը և լուծելով ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման խնդիրը»։

Սուրեն Պապիկյան

Նույն շարքից