Միջազգային 

Պետական ԶԼՄ-ներն ավելի են սրում իրավիճակը և սադրում մարդկանց իրենց կոշտ հռետորաբանությամբ

ՄԱԿ-ի դիտորդները զեկույց են հրապարակել Ուկրաինայում ճգնաժամի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: 54 էջանոց զեկույցը ներկայացվել է հունիսի 18-ին:   Զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների խախտումը Ուկրաինայի արևելքում ներառում է մարդկանց առևանգում, ձերբակալություններ, կտտանքներ, սպանություններ: Մեծ մասամբ, ըստ զեկույցի, այդ ամենի հետևում կանգնած են զինվորները:  


«Շատ հաճախ նման գործողությունների զոհն են դառնում Ուկրաինայի արևելքում աշխատող լրագրողներ»,-  գրված է զեկույցում եւ հիշատակվում են Սլավյանսկում զոհված իտալացի լրագրող Անդրեա Ռոքելիի և թարգմանիչ Անդրեյ Միրոնովի անունները:   Առանձին ուշադրություն է հատկացվել Օդեսայում մայիսի 2-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի դիտորդները նշում են, որ ռուսամետ ակտիվիստների նկատմամբ բռնություն է կիրառվել:   Զեկույցում նաև նշվում է, որ  պետական ԶԼՄ-ներն ավելի են սրում իրավիճակը և սադրում մարդկանց իրենց կոշտ հռետորաբանությամբ: 

Նույն շարքից