Սպորտ 

Միջազգային մրցաշարի ժամանակ մարզուհիների միջև մասսայական ծեծկռտուք է սկսվել /տեսանյութ/

Վլադիվոստոկում սամբոյի միջազգային մրցաշարի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մարզուհիների միջև : Միջադեպի տեսանյութը հրապարակել է Newsbox24.TV-ն:

VL.ru-ն հայտնում է, որ ամեն ինչ սկսվել է 56 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար մենամարտից հետո: Մենամարտում հաղթած Յուլյա Լիտվինցևան հայտնել է, որ մարտից հետո պարտվող Օլգա Վիցինան հարվածել է իրեն, ինչից հետո միջամտել է նաև Վիցինայի ընկերը: Մարզուհիներին հանդարտեցրել են ներկա գտնվողները:

Լիտվինցևան հոսպիտալացվել է քթի կոտրվածքով: Վիցինայի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան: Մարզուհիներին հեռացրել են մրցաշարից:

 

 

Նույն շարքից