Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը չի խանգարի հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, Վրաստանի առևտրական հարաբերություններին, բայց հնարավոր են առանձին տեխնիկական մանրամասների փոփոխություններ: Այդ մասին հունիսի 20-ին Թբիլիսիում հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն:
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախատեսված Է հունիսի 27-ին Բրյուսելում: Ամառվա ընթացքում այն կվավերացվի հանրապետության խորհրդարանի կողմից:
«Մենք ազատ առևտրական հարաբերություններ ունենք մեր հարևանների հետ և այն, որ մենք ազատ առևտրական գոտի ենք բացում Եվրամիության հետ, ոչ մի կերպ չի վնասի մյուս երկրների հետ մեր հարաբերություններին: Մենք ցանկանում ենք պարզաբանել բոլոր նրանց, ովքեր առևտրական հարաբերություններ ունեն մեզ հետ, որ Եվրամիության հետ մեր ասոցացումը որևԷ մեկի դեմ ուղղված ակցիա չԷ»,-հայտարարել Է Փանջիկիձեն լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել Է, որ հարևանների հետ առևտրական հարաբերություններում հնարավոր են առանձին փոփոխություններ, որոնք միայն տեխնիկական բնույթ կկրեն:
«Բնականաբար, կարող են որոշակի փոփոխություններ լինել այդ հարաբերություններում, բայց մեր նպատակն Է Վրաստանը վերածել այնպիսի մի վայրի, որտեղ հնարավոր կլինի համագործակցությունը և չի լինի դիմակայություն: Ելնելով դրանից՝ կարող Է պահանջվել տեխնիկական մանրամասների փոփոխում, բայց մեր սկզբունքային ցանկությունն այն Է, որ Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիրն ու մերձեցումը մեզ Էլ ավելի մոտեցնեն մեր հարևաններին և ոչ մի դեպքում չխանգարեն գոյություն ունեցող առևտրական հարաբերություններին»,- ընդգծել Է Փանջիկիձեն: