Միջազգային 

ԱՄՆ-ն կատարել է Իրանի ֆինանսական ակտիվների «ապասառեցման» շուրջ պարտավորությունները. Իրանի ԱԳՆ

Իրանի ֆինանսական ակտիվների «ապասառեցման» հարցով պարտականությունները, որոնք նախատեսվում են «ժնևյան» համաձայանգրով, կատարվել են:

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն կատարել է իր պարտականությունները 4.2 մլրդ դոլար ծավալով իրանական ակտիվների ապասառեցման հարցով:

«Մեր բոլոր ակտիվները ապասառեցվել են՝ պայմանավորվածության համաձայն», - հայտնել է Իրանի ԱԳ նախարարը միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ Վիեննայում կայացած բանակցությունների ավարտին:

2013-ի նոյեմբերին Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համաձայնության են եկել, որ Թեհրանը մասամբ կկասեցնի միջուկային ծրագիրը, մասնավորապես՝ կկրճատի մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, որի դիմաց կթեթևացվի Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը:

Նույն շարքից