Միջազգային 

Փարիզում Էրդողանն ու Оլանդը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Փարիզում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա-Ֆրանսիա երկկկողմանի հարաբերություններին զուգահեռ քննարկել միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Էրդողանը և նրան ուղեկցող պատվիրակությունը Ֆրանսիա են ժամանել Ավստրիայից` Եվրոպայի թուրք դեմոկրատների միության ստեղծման 10-ամյա տարելիցի կապակցությամբ Լիոնում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու համար:

 

Թուրքական կառավարության աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, որ Էրդողան-Օլանդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնվել են մեծացնել համագործակցությունը` երկու երկրների միջև առևտրի ծավալներն էլ ավելի մեծացնելու համար: Էրդողանը հույս է հայտնել, որ 2014 թվականը կհանդիսանա Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության բանակցություններում նոր խորագրեր բացելու տարի:

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրոպայի էներեգտիկ անվտանգության հարցում Թուրքիայի հնարավոր դերակատարության և ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա  փոխադրելու Անդրանատոլիական գազատար խողովակաշարի նախագծի (TANAP) հետ կապված հարցեր:

 

Երկու առաջնորդները Իրաքի և Սիրիայի վերջին զարգացումներին զուգահեռ քննարկել են Ղրիմի և Ուկրաինայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր:

 

Փարիզ ժամանելուց առաջ Էրդողանն ու նրա գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի թուրք դեմոկրատների միության ստեղծման 10-ամյա հոբելյանական միջոցառումներին:

 

Նույն շարքից