Միջազգային 

Սիրիայում 55 զինյալներ հանձնվել են իշխանություններին

Դամասկոսի Բաբիլա գյուղում 55 զինյալներ վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ նախկին զինյալները պարտավորվել են չկատարել այնպիսի քայլեր, որոնք կսպառնան հայրենիքի խաղաղությանը և անվտանգությանը: Զինյալների հանձնվելու ժամանակ զինված այլ խմբավորման անդամներ ներխուժել են Բեյթ Սահամ, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում հանձնման արարողությունը, և կրակ բացել: Արդյունքում մեկ զինյալ վիրավորվել է:

 

Այս տարվա անցած ժամանակահատվածում ավելի քան հազար զինյալներ, մասնավորապես, Զաքիա, Տայիբա, Այն ալ Բայդա և Դամասկոսի այլ գյուղերիում վայր են դրել իրենց զենքերը և հանձնվել իշխանություններին:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ ԻԼԻՊ խմբավորումը մեկ այլ զինված խմբավորման դեմ պայքարի արդյունքում հսկողության տակ է վերցրել Դեր Զորի Մուհսին գյուղը:

 

Նույն շարքից