«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի ժամանակ քննարկվելու է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը:
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ֆիքսել գազի երկարաժամկետ գին, որպեսզի ամեն տարի անհրաժեշտ չլինի բանակցություններ վարել և լարվածություն ստեղծել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում, սակայն ռուսական կողմը պատրաստ չէ նման համաձայնության, և գազի գները փոփոխվելու են ըստ միջազգային շուկայի կոնյունկտուրայի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում