Վրաստանին չի առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր, որն այդ ռազմական դաշինք մտնելու սկզբնական փուլն է։ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ կարծում են, որ չպետք է սադրանքների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում և Վրաստանին հրավիրել ՆԱՏՕ:
«Դիվանագետներից մեկը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից մոտ 12-ը չեն ցանկանում Վրաստանին հրավիրել գործողությունների ծրագրին, և նախանշել է, որ դաշինքը չի կարողանա անհրաժեշտ համաձայնության գալ»,- հայտնում է Reuters-ը: