Միջազգային 

Սերգեյ Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին

«Ռուսաստանն աջակցում է յուրաքանչյուր ջանքի, որը գործադրվում է ԼՂ հակամարտության կարգավորման մեջ քայլ կատարելու համար: «Մենք ելնում ենք նրանից, որ մեր ֆրանիսիացի գործընկերները առաջ են տանում այն գաղափարները, որոնք պրակտիկորեն կարող են նպաստել Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից ընդունված սկզբունքների իրագործմանը: Ռուսաստանը ևս պատրաստ է  ներդրում ունենալ այդ ջանքերում: Որքան կանոնավոր լինեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները, այնքան բանակցային գործընթացը դինամիկա կստանա: Մենք դրա կողմնակիցն ենք»,-այս մասին այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է  մամուլի ասուլիսի ժամանակ: 

 

 

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է: Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Կայացել են արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց ժամանակ քննարկվել են 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, այդ թվում` Իրաքում, Սիրիայում, տեղի ունեցող դեպքերը, դրանց կարգավորման հարցում երկու երկրների դերակատարությունը:

Նույն շարքից