Միջազգային 

Մեդվեդևն արգելել Է Տաջիկստանի քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել Է որոշում, որն արգելում Է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով մուտքը Ռուսաստան:

 

2014 թվականի հունիսի 17-ի որոշումը սահմանում Է, որ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան կժամանեն և այնտեղից կմեկնեն սոսկ արտասահմանյան, ծառայական, դիվանագիտական անձնագրերով, ծովայինի անձնագրով և Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայականով:

 

Ավելի վաղ ՌԴ-ի տարածքում մնալը Տաջիկստանից ժամանածները կարող Էին իրականացնել իրենց երկրի անձնագրի կամ ծննդյան վկայականի (16 տարին չլրացած երեխաների համար) հիման վրա:

 

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար որոշ օտարերկրացիների համար բավական կլինի զրույց անցնելը:

 

«Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել Է բանակցություններ վարել ԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների հետ (բացառությամբ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի մեջ մտնող պետությունների) ոչ ուշ, քան մինչև 2015 թվականն արտասահմանյան անձնագրերով այդ պետությունների քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի և ՌԴ-ից ելքի ռեժիմի ապահովման շուրջը»,- ասված Է փաստաթղթում:

 

Նույն շարքից