Միջազգային 

Ռուսաստանի և Վրաստանի միջև փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացվեն առևտրատնտեսական խնդիրների շուրջ

Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ Ռուսաստանի և Վրաստանի միջև փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացվեն առևտրատնտեսական խնդիրների շուրջ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ-ի ԱԳ նախարարությունը:

 

Հունիսի 23-ին հեռախոսազրույց Է կայացել ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև:

 

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցերը, այդ թվում՝ Վրաստանի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու և ասոցացման մասին համաձայնագրի առաջիկա ստորագրման համատեքստում առևտրատնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական կոնսուլտացիաներ անցկացնելու հարցը»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը հունիսի 23-ին հրապարակվել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

 

Եվրամիությունը մտադիր Է հունիսի 27-ի գագաթնաժողովում ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից