Միջազգային 

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ`Դևիդ Քեմերոնի հետ: Թուրքիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: 20 րոպե  տևած զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

 

Խոսելով իրաքյան իրադարձությունների մասին` կողմերն ընդգծել են, որ երկրում առկա լարվածությունը կարող է լավագույնս թոթափել Իրաքում ազգային միասնական կառավարության ստեղծումը:

 

Անդրադառնալով սիրիական խնդրին` Էրդողանը հիշեցրել է, որ ներկայում ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական հաստատվել է Թուրքիայում: Նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը:

 

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Քեմերոնը համաձայնության են եկել նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ պայքարը շարունակելու հարցում:        

 

Նույն շարքից