Միջազգային 

ԱՄՆ փոխնախագահն ու Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

 

 

Ջո Բայդենն ընդգծել է, որ Իրաքում գործունեություն ծավալող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը (ԻԼԻՊ) լուրջ վտանգ է իրենից ներկայացնում: ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել ԻԼԻՊ-ի կողմից առևանգված թուրքական հյուպատոսարանի աշխատակազմին և այլ քաղաքացիական անձանց: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԻԼԻՊ-ի դեմ իրաքյան ժողովրդի մղած պայքարին:

 

Նույն շարքից