«Ռոմայի» նիգերիացի պաշտպան Նուրա Աբդուլահին ստիպված 21 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նման որոշում ֆուտբոլիստը կայացրել է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Նա հռոմեացիների հետ պայմանագիր ուներ մինչև 2021 թվականը:
Նիգերիացին չի ցանկանում հեռանալ սպորտի աշխարհից և հնարավոր է լինի գայլերի սկաուտը կամ դեսպանը: