Միջազգային 

Ուկրաինական ճգնաժամը պետք Է ԵԱՀԿի երկրներին դրդի կատարելագործելու Եվրոպայի անվտանգության համակարգը

analitik.am

Ուկրաինական ճգնաժամը պետք Է ԵԱՀԿի երկրներին դրդի կատարելագործելու Եվրոպայի անվտանգության համակարգը: Այդ մասին  հունիսի 24-ին հայտարարել է Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և նախագահ Դիդիե Բուրկհալտերը:  

  

«Ուկրաինական ճգնաժամը պետք է արթնացնի մեզ: Մենք չպետք Է վերադառնանք դեպի անցյալ տարիների քարացած հնամոլությանը: Եթե մենք անվտանգությունը կառուցենք միմյանց հաշվին կամ նույնիսկ միմյանց դեմ, մենք ամեն ինչ կկորցնենք և կհայտնվենք ավելի վտանգավոր իրադրության մեջ»,- ասել է Բուրկհալտերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի Անվտանգության ամենամյա ամփոփիչ խորհրդաժողովում:  

Նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգության իրադրությունը պետք Է քննարկվի միջազգային նորմատիվ բազայի, անվտանգության ճարտարապետության մակարդակում և  իրենց անվտանգության վերաբերյալ պետությունների տեսակետների մակարդակում: 

 

«Սպառնալիքների ընդհանուր ըմբռնման քննարկումը և մշակումը կարևոր ավանդ Է նորովի Եվրոպայի անվտանգության՝ որպես մեր ընդհանուր ծրագրի կոնսոլիդացման բնագավառում»,- հայտարարել Է Բուրկհալտերը: «Ինչպիսին Էլ որ լինեն մեր տարբերություններն Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության մյուս կարևոր թեմաների շուրջը, մնում են զգալի թվով ընդհանուր շահեր, որոնց վրա մենք կարող ենք հիմնվել: Կան շատ սպառնալիքներ և շատ մարտահրավերներ, որոնք մեր հանդեպ ծառանում են ինչպես եվրատլանտյան, այնպես Էլ եվրասիական տարածաշրջանում»,- հավելել Է նա:

 

Նույն շարքից