Արքայական ակումբի լեգենդ Իկեր Կասիլյասը, ով հիմա հանդես է գալիս պորտուգալական Պորտուում, հոսպիտալացվել է սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է Marca-ն:
Պարբերականի տեղեկություններով, Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը սրտամկանի ինֆարկտ է ստացել:
Կասիլյասն արդեն վիրահատվել է և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում