Միջազգային 

Պուտինը Դաշնության խորհուրդին առաջարկել է չեղյալ հայտարարել Ուկրաինայում ՌԴ-ի զինուժերի օգտագործման վերաբերյալ որոշումը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհուրդին առաջարկել է չեղյալ հայտարարել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի զինուժերի օգտագործման վերաբերյալ որոշումը: Այդ մասին  հունիսի 24-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Նա նշել Է, որ Ուկրաինայի արևելյան տարածաշրջանների իրադրության կարգավորման հարցի շուրջ եռակողմ բանակցությունների սկսվելու կապակցությամբ նախագահը սենատորներին առաջարկել է չեղյալ հայտարարել Ռուսաստանի զինուժերի օգտագործման վերաբերյալ իրենց որոշումը:

 

Պեսկովի խոսքով՝ Պուտինն «այսօր պաշտոնական այցով Վիեննա մեկնելուց առաջ նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունով, որում Ուկրաինայի արևելյան տարածաշրջանների իրադրության կարգավորման նպատակով, ինչպես նաև այդ հարցի շուրջ եռակողմ բանակցությունների սկսվելու կապակցությամբ Դաշնության խորհուրդին առաջարկել Է չեղյալ հայտարարել Ուկրաինայի տարածքում ՌԴ-ի զինված ուժերի օգտագործման վերաբերյալ 2014 թվականի մարտի 1-ի որոշումը»:

 

Դաշնության խորհուրդի այդ որոշումը պետության ղեկավարին համաձայնություն Էր տալիս «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն օգտագործել Ուկրաինայի տարածքում մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության նորմալացումը»:

 

Նույն շարքից