Միջազգային 

Օբաման և Քեմերոնը կոնկրետ քայլեր են սպասում Ռուսաստանից

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ «Ուկրաինայում վերջին իրադարձությունները քննարկելու համար»։ Այդ մասին հայտնել են կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Կողմերը Ռուսաստանից սպասում են կոնկրետ գործողություններ այն հարցում, որը վերաբերում է ճգնաժամի կարգավորմանը»,- հայտարարել է մամուլի ծառայության աշխատակիցը։

Այն դեպքում, եթե Մոսկվան չընդունի միջոցներ Ուկրաինայում իրավիճակը փոխելու համար, «յոթնյակը» պատրաստ կլինի ներառել նոր պատժամիջոցներ ՌԴ-ի հանդեպ, նշել է վարչապետի ներկայացուցիչը։ «Նախապատրաստական աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են»,- ընդգծել է նա։

Նույն շարքից