Միջազգային 

Աշխարհի լավագույն երկրների վարկանշային աղյուսակում Ռուսաստանը 95-րդ տեղում է

analitik.am

Մասնագետները կազմել են աշխարհի լավագույն երկրների ցուցակը: Good Country Index ծրագրի հիմնադիրները փորձել են չափել՝ ինչ տեսակետներ ունեն մասնակից երկրները, ինչ պայմաններ են ապահովում մարդկության համար և ինչից են զրկում նրանց: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:

Օգտագործելով ՄԱԿ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների տվյալները՝ փորձագետներն ուսումնասիրել են յուրաքանչյուր երկրի հաշվեկշռի գործակիցները:

Ռուսաստանն այդ վարկանշային աղյուսակում 95-րդ տեղում է, Ուկրաինան՝ 99-րդ: Ռուսաստանի հարևանների ցուցակում են Կոնգոն՝ 96-րդ տեղով և Հոնդուրասը՝ 94-րդ տեղով:

Վարկանշային աղյուսակի առաջատար դիրքերում են Իռլանդիան և Ֆինլանդիան: Լավագույն հնգյակում են Շվեյցարիան, Նիդերլանդները և Նոր Զելանդիայն:

Նույն շարքից