Միջազգային 

Պուտինը պատրաստվում է վճռական հարվածի. Միխեիլ Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինական իշխանության և ռուսամետ անջատողականների միջև ձեռք բերված զինադադարը Կրեմլի խաբուսիկ խորամանկությունն է: Եվ Կրեմլը պատրաստվում է ուկրաինական հատուկ գործողությունում վերջնական հարվածի: Այդ մասին Միխեիլ Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:

 

Սաակաշվիլիի խոսքով՝ Դոնեցկում և Լուգանսկում կոնֆլիկտը ջրի կաթիլի պես նման է Աբխազիայում 1992-1993 թվականների պատերազմին: «Այդ ժամանակ Շևարդնաձեն (Վրաստանի նախկին նախագահը- Tert.am) զինադադարի 3 համաձայնագիր է ստորագրել, և ամեն անգամ Ռուսաստանը դա օգտագործել է ուժերը վերախմբավորելու և նոր տարածքներ գրավելու համար: Հայտարարելով այսօր զինադադարի մասին՝ Պուտինը, հավանաբար, իր առջև 3 խնդիր է դնում»,- գրել է Սաակաշվիլին:

 

Նրա կարծիքով՝ առաջնահերթ խնդիրը խուսափելն է Արևմուտքի կողմից ոլորտային պատժամիջոցներից, որոնք անխուսափելի կլինեին:

 

Երկրորդը՝ Պուտինին հաջողվել է ավազակների տեսքով նոր սուբյեկտներ ստեղծել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից, ինչը թույլ կտա ապագայում հղում անել Ուկրաինայի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև, այլ ոչ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությանը, և երրորդ՝ փորձել նվազեցնել ուկրաինական կառավարության զգոնությունը, գաղտնի ուժեղացնել ավազակներին վճռական հարված հասցնելու և ուկրաինական զորքերը Դոնեցկից և Լուգանսկից դուրս հանելու համար:

 

Վրաստանի նախկին նախագահը, սակայն, վստահ է, որ Ուկրաինայի ղեկավարությունը բավական փորձառու է, որպեսզի ուսումնասիրի բոլոր հնարավոր վտանգները և Պուտինին թույլ չտա իրականացնել պետության հետագա մասնատման և քայքայման պլանը։

Նույն շարքից