Միջազգային 

Ուկրաինայում իրադրության կարգավորման գործընթացը շատ դանդաղ Է ընթանում. Մերկել

analitik.am

Ուկրաինայում իրադրության կարգավորման գործընթացը շատ դանդաղ Է ընթանում, եթե իրադրությունը չշտկվի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման հարցը «վերստին կարող Է հայտնվել օրակարգում»: Հունիսի 25-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:

 

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը հայտնել Է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը վերստին կքննարկվի Եվրամիության հունիսի 26-27-ի գագաթնաժողովում:

 

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, սպառնալով նոր պատժամիջոցներով, Ռուսաստանից պահանջել են դադարեցնել զենքի մատակարարումը Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններին և ուկրաինացի «անջատականների» պատրաստումը:

 

«Երկու ղեկավարները ողջունել են Ուկրաինայի արևելքում հրադադարի ապահովման ուղղությամբ նախագահ Պորոշենկոյի գործադրած ջանքերը: Նրանք նշել են, որ, թեև նախագահ Պուտինը կոչ է արել անջատականներին ընդունել զինադադարը, մենք դեռ պետք է տեսնենք, որ Ռուսաստանը կոնկրետ գործողություններով դադարեցնում Է Ուկրաինայի սահմանով զենքի մատակարարումները և անջատողական խմբավորումների վարժեցումը»,- ասված է վարչապետի գրասենյակի ներկայացուցչի հայտարարության մեջ:

 

Նա հիշեցրել է, որ «յոթնյակն» արդեն կոչ է արել Ռուսաստանին ձեռնարկել այդ միջոցները և նախագուշացրել է, որ հակառակ դեպքում Մոսկվային պատժամիջոցներ են սպասում:

 

«Վարչապետը նշել է, որ այդ խնդիրը քննարկելու է Եվրոպայի մյուս ղեկավարների հետ և պնդելու է շարունակել համապատասխան պատժամիջոցներ սահմանելու նախապատրաստական աշխատանքները»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նույն շարքից