Վրաստանը դեռևս պատրաստ չէ լիարժեք անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական համակարգը և պաշտպանունակությունը: Այդ մասին հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է հունիսի 25-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:
«Վրաստանն այսօր պատրաստ չէ լիարժեք անդամակցելու ՆԱՏՕ-ին: Դրանում զարմանալի ոչինչ չկա: Այսօր Վրաստանը և ՆԱՏՕ-ն քննարկում են ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհի հաջորդ քայլը՝ դաշինքին անդամակցելու գործողությունների պլանը»,-ասել է Ալասանիան:
Նրա խոսքով՝ Վրաստանին մի քանի տարի կպահանջվի՝ ուժեղացնելու «քաղաքական համակարգը, անվտանգության միջոցները և պաշտպանունակությունը»:
Դրա հետ մեկտեղ Ալասանիան հայտարարել Է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ այդ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը «Թվիթեր»-ի իր ակաունտում հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դռները բաց են, և ոչ ոք չի կարողանա խանգարել արևմտյան բլոկի ընդլայնմանը: «ՆԱՏՕ-ի դուռը բաց Է մնում, և ոչ մի երրորդ ուժ չի կարողանա արգելք դնել դաշինքի ընդլայնման վրա»,-գրել Է Ռասմուսենը:
Նա ասել Է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի օգնի Վրաստանին՝ «մոտենալու» դաշինքին անդամագրվելուն:
Բացի այդ, Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինային երկարաժամկետ աջակցության միջոցառումների փաթեթը, մասնավորապես, նոր նպատակային հիմնադրամների ստեղծման ճանապարհով: