Միջազգային 

Կստեղծվեն ՀԱՊԿ-ի հավաքական ավիացիոն ուժեր. Բորդյուժա

analitik.am

Մինչև այս տարվա վերջը կստեղծվեն ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժեր, ինչպես նաև կազմակերպությունում կձևավորվեն կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հատուկ գործողությունների ուժեր: Այդ մասին հունիսի 25-ին ԲԵԼՏԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

 

«Մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ում ձևավորված ուժերի համար հարկավոր են գործողության անցկացման վայրեր դրանց փոխադրման միջոցներ: Ուստի ես նպատակահարմար եմ համարում ստեղծել ՀԱՊԿ-ի հավաքական ավիացիոն ուժեր… Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կավարտենք դրանց ձևավորումը»,-ասել Է Բորդյուժան:

 

 

Խոսելով ՀԱՊԿ-ի հատուկ գործողությունների ուժերի մասին՝ գլխավոր քարտուղարը նշել Է, որ այդ ստորաբաժանումները կոչված են հատուկ ձևերով ու մեթոդներով ապահովել աջակցությունը ՀԱՊԿ-ի այս կամ այն զինված կազմավորման գործունեությանը: «Դա միանգամայն անհրաժեշտ միջոցառում Է ժամանակակից պատերազմի պայմաններում: Այդ հատուկ ստորաբաժանումները կարող են հակազդել կիբեռգրոհներին, հատուկ միջոցների օգտագործմամբ որսալ այս կամ այն ազդանշանները, տեղեկատվական հաղորդումները և այլն»,-նշել Է Բորդյուժան:

 

 

Նրա խոսքով՝ պլանավորվում Է, որ կլինեն մի ամբողջ շարք ստորաբաժանումներ, այդ թվում՝ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների ստորաբաժանում:

 

 

ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները քաղաքական համագործակցության համակողմանի զարգացումն Է, ռազմական բաղադրիչի զարգացումն ու կատարելագործումը, միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, թմրանյութերի, զենքի անօրինական շրջանառությանը և այլ սպառնալիքներին հակազդելը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրվել Է ԱՊՀ-ի մասնակից վեց պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից