Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կարիերան ավարտելու մասին:
«Ինձ համար պատիվ էր մինչև 39 տարեկան ֆուտբոլ խաղալը, իսկ հիմա ցանկանում եմ ավարտել մրցաշրջանը բարձր մակարդակի վրա: Սա ֆուտբոլիստի կարգավիճակով իմ վերջին մրցաշրջանն է, սակայն ես անհամբերությամբ սպասում եմ և ցանկանում եմ տեսնել, թե ինչ է սպասվում ինձ որպես մարզիչ:
Որպես մարզիչ, իմ փիլիսոփայությունը համընկնում է այն ոճի հետ, որը մենք երկար տարիներ մշակել ենք Յոհան Կրոյֆի և Լա Մասսիայի ազդեցության տակ: Ինձ դուր է գալիս, երբ թիմը նախաձեռնող է և խաղում է հարձակողական ֆուտբոլ»,-ասել է կատալոնացին: