Կանադայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Լաս Վեգասում միջին քաշայանի կարգում տեղի ունեցած մենամարտում պարտության է մատնել մեքսիկացի Ալան Կամպային:
Այս հաղթանակով 23-ամյա մարզիկը պաշտպանեց WBO և WBA գոտիները:
Սա Բազինյանի 23-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: Հաղթանակներից 17-ը Էրիկը տոնել է նոկաուտով:
Հավելենք, որ ծնունդով երևանցի Էրիկը պրոֆեսիոնալ կարիերայում պարտություններ չունի: