Միջազգային 

Իրաքը մտադիր է սկսել նոր կառավարության կազմավորումը

analitik.am

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հունիսի 25-ին երկրի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում խորհրդարանի առաջիկա նիստում մտադիր է սկսել նոր կառավարության կազմավորումը: Նա նաև ավելացրել է, որ Իրաքն այսօր ազգային համաձայնության կարիք ունի ահաբեկչության դեմ պայքարելու համար, որը ցանկանում է ոչնչացել ժողովրդի ձեռք բերած ազատությունը և ժողովրդավարությունը: Ապա նա կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին միջոցներ ձեռնարկել` համախմբվելու և Իրաքը պաշտպանելու համար:

 

Ինչ վերաբերում է երկրում տեղի ունեցող ռազմական գորրծողություններին, ապա իրաքյան օդային ուժերը ռմբակոծում են Սիրիային սահմանակից տարածքները, որտեղ գտնվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող՝ ԻԼԻՊ խմբավորման հենակետերը: Իրաքի հյուսիսում և արևմուտքում օդային ռմբակոծության հետաևքոնվ 4 տասնյակ զինյալներ են սպանվել:

 

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրաքյան բանակը կամավորական ջոկատների հետ միասին ազատագրել է Բաղդադի հարավում գտնվող Ալ Հիլլա քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանը:

իայի բանակների միջև իրանական կողմի միջնորդությամբ համաձայնություն է կնքվել‚ որ սիրիական օդուժը կարող է ռմբակոծել Քահեմ‚ Ռաթբա եւ Թելաֆար սահմանամերձ շրջաններում ԻԼԻՊԻ-ի զինյալների դիրքերը։

 

ՄԱԿ-ի տվյալներով` Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ 18 օրվա բախումների հետևանքով զոհվել է ավելի քան հազար խաղաղ բնակիչ: Նրանց մեծամասնություը սպանվել է Իրաքի հյուսիսում, որտեղ հսկողություն են հաստատել ծայրահեղականները: Նշված ժամանակահատվածում ևս 318 մարդ սպանվել և 590-ը վիրավորվել է Բաղդադում և հարավային շրջաններում` ականապատ նվազագույնը 6 մեքենաների պայթյունների հետևանքով:

 

Նույն շարքից