Միջազգային 

ՌԴ-ն պաշտպանական միջոցներ կձեռնարկի

analitik.am

Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ԱՊՀ երկրների` Եվրամիության հետ ասուցացվելու շուրջ, սակայն եթե այդ պայմանագրերը բացասաբար ազդեցություն ունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտում, ապա պաշտոնական Մոսկվան պաշտպանական միջոցներ կձեռնարկի Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքներին համապատասխան: Այդ մասին «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայատարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

 

ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով` վերջին կես տարվա ընթացքում ՌԴ-ն կոչ է արել խորհրդակցություններ անցկացնել, սակայն ամեն ինչ տեղի է ունեցել «ոչ լավ, ոչ վատ»: Մոսկվայի գլխավոր նպատակն է պարզել` ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ռուսական շուկան` ԱՊՀ երկրների կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

 

 

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզել Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ ԵՄ-ի, ՌԴ-ի և ասոցացման համաձայնագիր ստորագրող ԱՊՀ երեք երկրների միջև եռակողմ խորհրդակցությունները նախանշված են հուլիսի 11-ին:  

 

 

Ասոցացման համաձայնագիր են պատրաստվում ստորագրել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: 

 

Նույն շարքից