Միջազգային 

Ջոն Քերրին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոսքից անցնել ակտիվ գործողությունների

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խոսքից անցնել ակտիվ գործողությունների և դադարեցնել աջակցությունն Ուկրաինայի արևելքի անջատողականներին: «Ռոյթեր»-ի հաղորդմամբ` Քերրին այդ մասին նշել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ համատեղ ասուլիսում:

 

Ավելի վաղ Պուտինն Ավստրիա կատարած այցի շրջանակներում մի շարք հայտարարություններ էր արել, որոնք առնչվում էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

 

Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը և Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հունիսի 23-ին բանակցություններ էին անցկացրել, որի ընթացքում քննարկել էին Պյոտր Պորոշենկոյի խաղաղության ծրագիրը և տարածաշրջանի ապագան:

 

Նույն շարքից