ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները մտադիր է դատական հայց ներկայացնել նախագահ Բարաք Օբամայի դեմ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:
Բեյները մեղադրում է Օբամային ծառայողական լիազորությունները չարաշահելու և երկրի օրենքները խախտելու համար։ Նրա խոսքով՝ նախագահը քաղաքական որոշում է կայացրել՝ շրջանցելով ԱՄՆ օրենսդրությունը և առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու:
Իր հերթին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջոշ Էրնեստը վստահություն է հայտնել, որ նախագահը հետևում է օրենքներին: Նրա խոսքով՝ «հանրապետականները ցանկանում են հայց ներկայացնել, որովհետև համաձայն չեն Օբամայի քաղաքականության հետ»։